Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Չմեռանք, «փախստական» էլ դարձանք. ԱՐԱՄ ԿԱՐԱՍՊԵՏՅԱՆ

Չմեռանք, «փախստական» էլ դարձանք. ԱՐԱՄ ԿԱՐԱՍՊԵՏՅԱՆ
05.04.2016 | 12:47

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՍՊԵՏՅԱՆԸ տեղեկացնում է`



Վերադարձրինք
Ժողովուրդ ջան, հիշում եք երեկ տեղեկացրել էի, որ դեռ կգրեմ մեր կորցրած հենակետերի մասին: ՈՒրեմն Մարտակերտի ուղղության բոլոր հենակետերը երեկ գիշեր մերոնք հետ են գրավել: Հիմա այնտեղ պետք է աշխատեն սակրավորները: Հորադիզի ու Ջաբրաիլի մասին դեռ կգրեմ: Առաջն Աստված:

Եվս 16 զոհ
Ադրբեջանը պաշտոնապես ճանաչեց ևս 16 զինվորների կորուստը:

Չմեռանք, «փախստական» էլ դարձանք
Ժողովուրդ ջան, էս ադրբեջանցիների տեղեկատվական պատերազմի պատասխանատուները լրիվ ապուշ են: ՈՒրեմն, ամբողջ աշխարհից Ստեփանակերտ եկած ֆիդայիներին, որոնց տեղավորում են նաև հյուրանոցներում, ներկայացնում են որպես տարբեր բնակավայրերից փախած բնակիչներ: Տղերք ջան, չմեռանք, «փախստական» էլ դարձանք:


Դիտվել է՝ 3351

Մեկնաբանություններ